
Լոս Անջելեսում կյանքից հեռացել է ամերիկահայ դերասան Մայք Քոննորսը

Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, վերջերս բժիշկներն Օհանյանի մոտ ախտորոշել էին լեյկեմիա: «Մենիքս» հեռուստասերիալը CBS-ի եթերու մ առաջին անգամ հայտնվել է 1967թ-ին: Օհանյանը սերիալում մարմնավորում էր լոսանջելեսցի դետեկտիվի, ով ձերբակալում էր թաղային խուժանին: Քոննորսը չորս անգամ նոմինացվել է «Էմմի»-ի, իսկ 1970թ-ին արժանացել է Ոսկե գլոբուսի:
Օհանյանը ծնվել է 1925թ-ի օգոստոսի 15-ին Ֆրեզնոյում հայկական ընտանիքում: