Բաժիններ՝

Մերկելն ու Օլանդը հայտարարել են Թրամփի հետ ունեցած խնդիրների մասին

ԵՄ երկրների ղեկավարությունը խնդիրների է բախվում ԱՄՆ նոր վարչակազմի հետ ընդհանուր դիրքորոշումների որոնման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում բանակցությունների ժամանակ, հայտնում են ԶԼՄ-ները։

«Անկեղծ ասա՝ կան մարտահրավերներ, որոնք նետում է ԱՄՆ վարչակազմը։ Դա վերաբերում է առևտրի կանոններին և նրան, ինչը մեր ընդհանուր դիրքրոշումն է աշխարհում հակամարտությունների լուծման հարցում»,- ասել է Օլանդը։

Նա նշել է, որ քանի որ ամերիկացիներն ընտրել են Թրամփին, ապա նրա հետ անհրաժեշտ է բանակցել, սակայն դա անել «եվրոպական քաղաքականության ճիշտ լինելու համոզմունքով, առաջ մղել մեր արժեքներն ու շահերը»։

Իր հերթին, Մերկելը անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ից ստացվող լուրերի առնչությամբ։
Նրա խոսքով՝ աշխարհում ընդհանուր կառուցվածքը «արմատապես ու արագ փոփոխվում է»։
«Մենք պետք է այդ նոր խնդիրները լուծենք ազատ հասարակության պաշտպանության տեսանկյունից»,- ընդգծել է Մերկելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս