Բաժիններ՝

Դանիան կարող է թվային տեխնոլոգիաների դեսպան նշանակել. Politiken

Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը մտադիր է նշանակել թվային տեխնոլոգիաների դեսպան, ինչն աշխարհում կդառնա այդ պաշտոնի ստեղծման առաջին դեպքը: Հունվարի 27-ին հայտնել Է Politiken թերթը:

«Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք այնպիսի ընկերություններից մի քանիսի հետ, որոնք ազդեցություն ունեն մեզ վրա»,-թերթը մեջբերում է նախարարի խոսքը:

Նրա տեղեկատվության համաձայն, ապագա դեսպանը կպաշտպանի պետության հարաբերություններն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Apple-ը, Google-ը и Microsoft-ը, որոնք արագորեն փոխում են ժամանակակից կյանքը եւ աշխատաշուկան: Դրանք այն ընկերություններն են, որոնք ազդեցություն ունեն ոչ միայն Դանիայում, այլեւ մյուս երկրներում»,-հավելել է Սամուելսենը:

Այս կերպ երկիրը հույս ունի ավելի գրավիչ դառնալ նոր տեխնոլոգիական մշակումների համար:

Դեսպանի նշանակման ժակետի կամ հնարավոր թեկնածուների վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում:

2015 թվականին Դանիան, IT-տեխնոլոգիաների զարգացման ինդեքսի համաձայն, ճանաչվել է թվային ցուցանիշներով Եվրամիության ամենաառաջատար երկիրը: Այն ժամանակ Դանիան թվային տեխնոլոգիաների լայն օգտագործման հատկապես բարձր ցուցանիշների էր հասել բնակչության հետ վարչակազմի շփումներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս