Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել վերանվանել Trump Tower աշտարակը, որը Ստամբուլի գործարար շրջանում կառուցվել էր ամերիկյան երկնաքերի նմանությամբ, քանի որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն իրեն «իսլամաֆոբ» հայտարարություններ է թույլ տվել, գրում է The Wall Street Journal-ը:
«Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործումը թույլ կտա Ադրբեջանին վաստակել շուրջ 30-50 միլիարդ դոլար ածխաջրածինների վաճառքից և փոխադրումից, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) գործադիր տնօրեն Շաhմար Մովսումովը՝ նշելով, որ դրանք նախնական տվյալներ են:
Նշվում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում Մարմարա ծովի ալիքների բարձրությունը կարող է հասնել 7-8 մետրի, ինչի արդյունքում ափամերձ բնակավայրերն ու կղզիները խիստ կտուժեն:
Հռոմի պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ համալսարանի տարածքում, հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Cumhuriyet թերթը:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 86 միլիոն դոլար է կորցրել ֆունտ-սթեռլինգի փոխարժեքի՝ դոլարի նկատմամբ անկման հետևանքով: Պատճառը Brexit-ի արդյունքներն են եղել:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այդ մասին երեկ տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է այցով Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Սոչիում երկկողմ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե նա դրական պատասխան տա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քաղաքական գործիչների այցերը «Ինջիրլիք» ավիաբազա նպատակահարմար չեն:
Եվրամիությունն ու Ադրբեջանը պատրաստ են բանակցություններ սկսել միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել իր մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասիմովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան շնորհելու մասին:
Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության շուրջ հերթական բանակցությունները տեղի կունենան Ժնևում հուլիսի 19-23-ը:
Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին բանակցությունների համար մանդատի ստացման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը այցով գտնվում է Ադրբեջանում:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները:
Անկարայում ներկայում չի քննարկվում ռուսական խոցված «Սու-24» կործանիչի փոխհատուցման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը թուրքական Haberturk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ն:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Բաթումում, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելուն:
Այսօր՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ իրեն ամրակցված զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Վիլայեթ Հիդայեթ օղլուն (Abbasov Vilayət Hidayət oğlu ):
Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ:
«Գազպրոմը», որը երկար ժամանակ փորձում էր պայմանավորվածություն ձեռք բերել պաշտոնական Թբիլիսիի հետ գազամատակարարման վերաբերյալ, այլընտրանքային եղանակ է գտել և 100 միլիոն խմ գազ է վաճառել մասնավոր «Գազկո+» գնորդին, հայտնում է «Կոմերսանտը»:
Իրանում՝ Քիրմանից Շիրազ ուղևորվող ավտոբուսը ընկել է խանդակը Նեյ Ռիզ շրջանում, հայտնում է APA-ն:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր նպատակին, սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են հակաօդային պաշտպանության նոր համակարգ տեղակայել և թեսթավորել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Defense News պորտալը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին։
Թուրքիայի Իգդիր նահանգում հեռացվել են հայերեն տառերով «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները, որոնք ամրացված էին Թուզուլջա բնակավայրի մուտքի մոտ, հայտնում է cnnturk.com-ը:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
Կայքը հայտնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանից ժամանած բեռնատարում նման խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել: