Բաժիններ՝

Իրանը գրեթե կրկնակի կրճատել է գազի արտահանումը Թուրքիա

Ինչպես հայտնում է Habertürk-ը, Իրանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարման ծավալները նվազել են 28-30 միլիոն քմ-ից՝ հասնելով 14-15 միլիոն խմ-ի:

Իրանը տեղի ունեցածը բացատրում է երկրի ներսում գազի սպառման ծավալների ավելացմամբ՝ կապված կտրուկ ցրտերի հետ:

Թերթը, սակայն, կարծում է, որ Իրանի այդ քայլը կապված է Ռուսաստանի ու Թուրքիայի լարված հարաբերությունների հետ: Իրանը այդ հարցում աջակցում է Ռուսաստանին:

Հոդվածում նաև նշվում է, որ ներկայում Թեհրանում ջերմաստիճանը նորմալ է՝ օդի ջերմաստիճանը 6-10 աստիճան է:

Նշենք, որ Թուրքիան ամեն տարի Իրանից գնում է 6 մլրդ խմ գազ, ինչը կազմում է Թուրքիայի կողմից ներկրվող գազի 18 տոկոսը:

Իրանը նախկինում ևս նվազեցրել է Թուրքիա գազամատակարարման ծավալները՝ բացատրելով սպառման ծավալների մեծացմամբ:
Թուրքիան,դրա հետ կապված, դիմել էր դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031