Թուրքիայում 4 ռուսական նավ է ձերբակալվել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի Սամսուն նավահանգստի ղեկավարությունը ստուգման նպատակով ձերբակալել է 4 ռուսական նավի: Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, խոսքը ռուսական «Կրիստալ», «Նևա», «Օմսկի-105» և «Ռուսիչ» բեռնանավերի մասին է, որոնք ձերբակալվել են հավելյալ ստուգումների համար:
Նավահանգստի աշխատակիցների խոսքով՝ ձերբակալման պատճառն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն է:
Ներկայում 3 նավի թույլատրվել է հեռանալ նավահանգստից, իսկ մյուսը դեռ սպասում է մինչ «բոլոր թերությունների վերացումը»: Սամսունի նավահանգստի տնօրեն Այդին Ունալի խոսքով՝ խոսքը «պլանային ստուգումների» մասին է:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ սևծովյան նեղուցներով ռուսական նավերի անցուդարձը դժվարացել է ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից հետո:
Այսպես, ռուսական նավերը ստիպված էին եղել սպասել նեղուցներով անցնելիս, իսկ ՌԴ ռազմածովային ուժերի «Յաուզա» տրանսպորտին Դարդանելի նեղուցում դիմավորել էր թուրքական ստորջրյա նավը: