Բաժիններ՝

Թուրքական կործանիչները ավիահարված են հասցրել Իրաքում. ԶԼՄ-ներ

Թուրքական ռազմական ինքնաթիռները հատել են Իրաքի օդային տիրույթն ու ռումբ նետել երկու երկրների սահմանային հատվածում, հայտնում է Fars News գործակալությունը:

«Թուրքական կործանիչները չորեքշաբթի խախտել են Իրաքի օդային տիրույթն ու ռումբ են նետել Թուրքիայի հետ սահմանակից իրաքյան տարածքում՝ Դախուկ նահանգի Ալ-Իմադիա շրջանում»,- հայտնում են ԶԼՄ-ները:

Ականատեսների վկայությամբ՝ ավիահարվածները հասցվել են Դեյրլուկ ու Շիլաջի շրջաններում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալների դիրքերին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 130 թուրք զինվորական է ուղևորվել Մոսուլ քաղաքի մերձակայք Իրաքի քրդերին մարզելու նպատակով:

Reuters-ի աղբյուրը Թուրքիայի անվտանգության ծառայությունում հայտնել էր, թե միջազգային հակաահաբեկչական կոալիցիան այդ մասին տեղյակ է եղել:

Իրաքի իշխանությունները կոչ էին արել Թուրքիային անհապաղ դուրս բերել երկրի տարածքից զինվորականներին ու ռազմական տեխնիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031