
Քուեյթի ազգային առաջնորդարանը 2,4 միլիոն դոլարով նոր շենք է ձեռք բերել. կահավորումը կարժենա կես միլիոն դոլար. arevelk.am

«Արեւելքը» գրել էր, որ Քուվեյթի հայկական համայնքի տագնապին հայերին ժամանակ էր տրվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրև հայկական եկեղեցի և առաջնորդարան: Շենքը, որ հայերն օգտագործում էին վարձակալական հիմունքներով, պատկանում է քուեյթցի արաբի:
Վերջինս որոշել է նորոգել առանձնատունը, և հայկական առաջնորդարանը կանգնել է փաստի առջև: Նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ կարճ ժամանակում քուվեյթահայությունը կարողացել է ազգային առաջնորդարանի և եկեղեցու համար նոր շենք ձեռք բերել` այս անգամ գնելով այն: Կառույցն արժեցել է 2,4 ԱՄՆ միլիոն դոլար, որի ներքին հարդարման համար անհրաժեշտ կլինի ևս 500, 000 ԱՄՆ դոլար:
Քուեյթի հայկական թեմը ձևավորվել է 1950-ականներին, այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, կաթողիկոսական փոխանորդն է Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը: