Վրացի ոստիկանները խափանել են Հայաստանից Վրաստան մարիխուանայի ներկրման փորձը
Հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում վրացի մաքսային ծառայողների կողմից հայտնաբերվել ու խափանվել է Վրաստան մարիխուանայի ներկրման փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Մաքսային սպաները զննել են հայկական կողմից Վրաստան ուղևորվող մարդատար մեքենան, որի վարորդին՝ Հայաստանի քաղաքացի Ա. Կ-ին էլ պատկանել է բեռը:
Զննության արդյունքում հայտնաբերվել է 4,66 գրամ մարիխուանա:
Գործը հանձնվել է Սադախլոյի ոստիկանություն: