Բաժիններ՝

Թուրքիան խոստացել է իր զինվորականներին այլևս Իրաք չուղարկել

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս Իրաք չեն ուղարկի իրենց զինծառայողներին, քանի որ Բաղդադն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ:

Այս մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իրաքի իր գործընկեր Հայդեր Աբադիին ուղղված ուղերձում, հայտնում է korrespondent.net-ը:

Նախօրեին Թուրքիայի հրամանատարությունը հայտնել էր, որ Իրաքի Մոսուլ քաղաքի շրջան (գտնվում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին) է ուղարկել 150 թուրք զինծառայողի, ովքեր պետք է վարժեցնեին քուրդ ահաբեկիչների դեմ պայքարող աշխարհազորայիններին

Իրաքը թուրք զինծառայողների մուտքը երկիր որակել էր որպես իր ինքնիշխանության կոպիտ խախտում ու պահանջել էր երկրից անհապաղ դուրս բերել զորքերը:
Միաժամանակ, Բաղդադը սպառնացել էր Անկարային, որ նրա գործողությունների դեմ կբողոքի ՄԱԿ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս