Բաժիններ՝

Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ. նրանցից մեկը Լևոն Մնացականյանն է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:

Ինչ խոսք այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:

Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:

Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:

Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս