Բաժիններ՝

Թուրքիան արտաքսել է «Ռոսիա-1»-ի ռուս լրագրողներին. ՌԴ-ն պահանջում է ԵԱՀԿ-ի կոշտ արձագանքը

ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը կոշտ արձագանք է պահանջում ԵԱՀԿ-ից՝ կապված Թուրքիայի կողմից «Ռոսիա-1» հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսման հետ:

«Անթույլատրելի է առանց բացատրությունների արտաքսել ռուս լրագրողներին, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ոտնահարել խոսքի ազատությունը»,- գրել է Դոլգովը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ «Անկարայի կողմից իր միջազգային պարտավորությունների անտեսումը պահանջում է ԵԱՀԿ-ի ու մյուս միջազգային կառույցների կոշտ արձագանքը»:

Ավելի վաղ Vesti.ru-ն հայտնել էր, որ «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրող Ալեքսանդր Բուզալաձեն ու նրա գործընկերները Թուրքիայից վտարվել են առանց բացատրության:
Ինչպես պատմել է Բուզալաձեն «Ռոսիա-1»-ի եթերում, նկարահանող խումբը ժամանել էր Թուրքիա, որպեսզի ռեպորտաժ պատրաստի այն մասին, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի հետ սահմանին:

«Հենց մենք մոտեցանք սահմանային Հաթայ քաղաքին ու շարժվում էինք դեպի թուրք-սիրիական սահմանը, փորձեցինք նկարահանել սահմանը, ռազմական տեխնիկան, մարդկանց, ովքեր աշխատում են սահմանին, անցումը, սակայն հենց մոտեցանք, չէինք էլ հասցրել հանել տեսախցիկները, երբ մեզ արգելափակեցին թուրք ուժայինները»,- պատմել է Բուզալաձեն:

Վերջինս հայտնել է, որ ձերբակալումից հետո վերցվել են իրենց մատնահետքերը, լուսանկարել են, հետո տեղեկացրել, որ վտարում են երկրից:
Լրագրողը տեղեկացրել է, որ թուրք ուժայիններն իրենց ուղեկցել են մինչև ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս