
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան մասում գտնվող Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,68 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 01:27-ին:
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին նույն նահանգում գրանցվել էր 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: