Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային խստացնել հսկողությունը Սիրիայի հետ սահմանին

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը կոչ է արել Թուրքիային խստացնել հսկողությունը Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Սահմանին խիստ վերահսկողությունը հարկավոր է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար»,- ասել է Քարտերը՝ կարևորելով Անդարայի դերը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին ուժեղացնել հսկողությունը թուրք-սիրիական սահմանին ու այն փակել:

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն փակել սահմանը Սիրիայի հետ՝ դա բացատրելով նրանով, որ սահմանը օգտագործվում է որպես մարդասիրական միջանցք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031