Բաժիններ՝

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում խnցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք՝ 30-ը Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 12-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում, 10-ը՝ Կալուգայի մարզի տարածքում, հինգը՝ Նովգորոդի մարզի տարածքում, երեքը՝ Ազովի ծովի ջրերի վրա, երկուսը՝ Լենինգրադի մարզի տարածքում, մեկը՝ Օրյոլի մարզի տարածքում, մեկը՝ Ռյազանի մարզի տարածքում և մեկը՝ Ռոստովի մարզի տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930