![](/banners/BeFunky-design.jpg)
Հալեպում ՌԴ հյուպատոսության մոտ ավտոմեքենա է պայթել
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/1724629.jpg)
Սիրիայի Հալեպ քաղաքում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ, որը տեղակայված է թուրք-սիրիական սահմանից 45 կմ դեպի արևելք, պայթել է պայթուցիկ սարքերով լի ավտոմեքենա, հայտնում է իրանական FARS գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Գործակալության տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը:
«Զոհերի կամ տեղեկություններ նրանց մասին, թե ովքեր են եղել կանգնած պատվերի հետևում, դեռ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դամասկոսում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ «ներկայում Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը չի գործում»:
«Մեր դիվանագետներն այնտեղ չեն, այն փակ է սիրիական կոնֆլիկտի սկսումից ի վեր»,- իր զրուցակցի խոսքերը մեջբերել է Interfax-ը:
Տվյալների համաձայն՝ Հալեպում ռուսական գլխավոր հյուպատոսությունը փակվել է 2013-ին, դրա աշխատակիցները տեղափոխվել են Դամասկոս: