Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության անդամները կոչ են արել խոցել ռուսական ինքնաթիռները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցչները քիչ էին մնացել՝ տապալեին խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթը, հայտնում է LifeNews-ը:

Պատգամավորները վանկարկել են հակառուսական կոչեր ու անգամ կոչ արել խոցել Ռուսաստանի ինքնաթիռները:

«Խփի´ր, թող մեր տարածք չմտնեն»,- բղավել են իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

Դրա հետ միասին, Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցվել է Թուրքիայի օդային տիրույթում:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետն ավարտել է ելույթը, սրահում հնչել են ոչ միայն ծափահարություններ, այլև «Ալլահ աքբար» բացականչություններ:a

https://www.youtube.com/watch?v=M9P6wqL5alk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս