Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
«Այժմ ճանապարհը բացվել է, մեքենաները կարող են շարժվել, բայց մարդկանց անվտանգությունից ելնելով՝ չեն թույլատրում, քանի որ այնտեղ անընդհատ տեղումներ են, և վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող է փլուզում լինել: Այսօր դեռ չեն բացել ճանապարհը»,- ասաց Ն.Գրիգորյանը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է սահմանամերձ զորամասեր:
Այսօր Թբիլիսիում իր աշխատանքն է սկսել Հարավային Կովկասի XIII համաժողովը, որը հրավիրվել է «Տարաբնույթ մարտահրավերները մեդիայի և ինքնարտահայտման հարցում» խորագրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար կան բոլոր պայմանները: Այս մասին տեղեկացնում է Իրանի IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպման օրը դեռ որոշված չէ:
Այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հասցեին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
Թուրքիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կառավարությունների ղեկավարները աշնանը կքննարկեն ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը:
Թուրքիայի հյուսիսարևելյան Գիրեսուն նահանգում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Թուրքիայի իշխանությունները ևս 17 մարդու են կալանավորել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործի շրջանակում, որին զոհ է գնացել 45 մարդ, հայտնում է BBC-ն:
Հաջորդ ամիս սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ադրբեջան: Ինչպես հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է APA-ն:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում անցկացվող ամառային նստաշրջանի ժամանակ ընդունել է «Հակամարտությունը Վրաստանում» բանաձևը, հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը հայտարարել էր, թե վրացական կողմի ներկայացրած փաստաթղթի նախագիծը հակառուսական է ու քաղաքականացված: Բանաձևը բաղկացած է 17 կետից: Դրանում ասվում է, որ Վրաստանը չի ճանաչում Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև կնքված […]
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատմել է, թե որ երկրների քաղաքացիներն առնչություն ունեն Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին կամ օգոստոսին, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, երկրում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի միակ դափնեկիր Աբբաս Քիարոսթամին մահացել է 76 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանում նոր գազաքիմիական համալիրի շինարարության արժեքը կկազմի մոտավորապես 4 միլիարդ դոլար, ասել է SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է Trend-ը:
Ռուսական խոշոր տուրօպերատորները դիﬔլ են ավիաընկերություններին` խնդրելով ավելացնել դեպի Թուրքիա չարտերային չվերթերի թիվը:
«Մենք 2013 և 2014թթ. կոնգրեսականների և սենատորների խմբի հետ հանդիպել ենք Ալիևի հետ Բաքվում: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի և մամուլի ազատության մասին»,- ասել է Սմիթը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին կայցելի Ադրբեջան: Այս մասին Trend-ին հայտնել է անձամբ Զալբերը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները դրական զարգացում կունենան:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ-ում այսօր տոնվող Անկախության օրվա հետ:
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել ռազմական «Ինջիրլիք» ավիաբազան: Այս մասին, ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքից 3 օր անց երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը, գրում է «Կոմերսանտը»: