Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հեղինակները եղել են Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոստացել է աջակցել ԼՂ-ի ադրբեջանական համայնքի նախաձեռնությանը՝ հանդիպումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ:
Շտայնմայերն ասել է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ բոլոր ջանքերն ուղղվել են կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանը:
Թուրք ոստիկաններն այսօր 13 մարդու են ձերբակալել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչությանն առնչություն ունենալու մեղադրանքով, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Չեչնիայի քաղաքացուն կասկածում են նախօրեին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների խմբի անդամ լինելու մեջ, գրում է Hurryiet-ը:
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է այսօր Երևանում տեղի ունեցած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Թուրքիայում հունիսի 28-ին խորհրդարանի առողջության, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեն երկրում ներդրումային միջավայրի բարելավման առաջարկի շրջանակում ընդունել է օրենքի նախագիծ՝ փոփոխելու օտարերկրացի քաղաքացիների աշխատանքի կանոնները:
Ներկայում չի ծագում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում:
Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ առանց Ադրբեջանի թույլտվության է այցելել Լեռնային Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, ցուցադրել է իր անարդյունավետությունը:
Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած հայ ազատամարտիկները մոտ 200-ն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ, արդեն 24 տարի անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը:
«Հարավային գազային միջանցքը» ՓԲԸ-ն Անդրատլանտյան գազատարի (TAP) նախագծի շինարարության վրա մինչև 2020թ. պլանավորում է ծախսել շուրջ 1,2 մլրդ դոլար (ավելի քան 1,8 մլրդ մանաթ):
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Հայտնի է դարձել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ադրբեջան կայանալիք այցի վերաբերյալ:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի, հայտնում է թուրքական TRT haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նախ ավելի վաղ, սակայն չի նշվում, թե որտեղ և երբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի մամուլի ծառայությանը:
«Վճռական կերպով դատապարտում եմ ահաբեկիչների կեղտոտ գործողությունները»,- ասել է Ալիևը՝ հավաստիացնելով, որ «այս ծանր օրերին, ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի հետ է»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար մինչև 2020թ. կծախսեն մոտավորապես 820 միլիոն դոլար, իսկ գազատարի ընդլայնման ընդհանուր արժեքը կազմում է 4,9 մլրդ դոլար:
Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է: