Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ազատ է արձակվել բանտից

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այսօր Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գործով դատական նիստը:

Դատական նիստն անցկացվել է Վուգար Մամեդովի նախագահությամբ: Փաստաբանները վերջինիս խնդրել են արդարացի վճիռ հրապարակել: Ընդմիջումից հետո դատավորները հայտարարել են իրենց որոշման մասին: Դատարանի որոշման համաձայն՝ Լեյլա Յունուսի 8,5 տարվա ազատազրկումը փոխարինվել է 5 տարի պայմանական ազատազրկմամբ: Նրա նկատմամբ որպես կալանք ընտրված խափանման միջոցը փոխարինվել է:

Հայտարարության մեջ ասվել է, որ դատարանը հիմքեր չի տեսնում արդարացնել Լեյլա ու Արիֆ Յունուսներին, սակայն նշվել է, որ նրանց նկատմամբ դատավճիռը պետք է փոխվի: Միևնույն ժամանակ, Արիֆ Յունուսին 7 տարով ազատազրկելու որոշումը փոխարինվել է 5 տարի պայմանական փորձաշրջանով: Դատարանը չեղյալ է հայտարարել նաև ամուսինների դստեր՝ Դինարա Յունուսի տունը առգրավելու մասին որոշումը:
Լեյլա Յունուսը դատարանից ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

yonus.jpg1

yonus.jpg2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս