Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահի լիազորությունները երկարաձգվել են

Թուրքմենստանի Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են երկրի խորհրդարանում և հաստատվել օրենքով, որը ստորագրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի կառավարության պաշտոնական կայքը։

«Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը ստորագրել է Թուրքմենստանի սահմանադրական օրենքը Թուրքմենստանի Սահմանադրության նոր խմբագրության հաստատման վերաբերյալ։ Պալատի սրահը այդ պատմական որոշումը ողջունել է հոտնկայս, բուռն ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահական լիազորությունների ժամկետը, համաձայն նոր Սահմանադրության, 5-ից այսուհետ կդառնա 7 տարի, տարիքային վերին շեմը, որն անհրաժեշտ է երկրի նախագահ ընտրվելու համար, ներկայումս 70 տարին է, կհանվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս