Բաժիններ՝

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներից բաղկացած թուրքական ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալով՝ սննդամթերք, հագուստ և խաղալիքներ տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են Հալեպ քաղաք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում սեպտեմբերի 12-ի ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը։ Հրադադարը պետք է տևի 48 ժամ, այնուհետ՝ ևս 5 օր։

Դրանից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցված կերպով հարվածելու են ահաբեկչական խմբավորումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930