Բաժիններ՝

ԵՄ-ն պլանավորում է մինչև 2018 թվականը ունենալ սեփական բանակ․ ԶԼՄ-ներ

Բրյուսելում ներկայումս քննարկումներ են ընթանում եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ, որի խնդիրը կլինի ապահովել Եվրամիության արտաքին և ներքին անվտանգությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովում իր աղբյուրին։

Նշվում է, որ ներկա փուլում ընթանում է առաջարկությունների ուսումնասիրություն, որոնք պարունակվում են Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարների ղեկավարների համատեղ փաստաթղթում, այդ թվում՝ միավորված բանակի ստեղծման մասին հարցը։

Նախաձեռնությունը հավանություն արժանանալու դեպքում եվրոպական միացյալ ռազմական բլոկը կարող է ստեղծվել արդեն 2018 թվականին։
Մինչ օրս եվրոպական պաշտպանական քաղաքականության զարգացման գլխավոր հակառակորդը Մեծ Բրիտանիան էր, որը մտավախություն ուներ ՆԱՏՕ-ի հետ հնարավոր մրցակցությունից։

Դեռևս 2015թ․ նոյեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն էր Բրյուսելում հայտարարել, որ ԵՄ-ին սեփական բանակ է անհրաժեշտ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանություն էր տվել եվրոպական բանակի ստեղծման գաղափարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս