Բաժիններ՝

Սաակաշվիլիի կինն ու Դավիթ Բաքրաձեն այցելել են Ախալքալաք

Սեպտեմբերի 12-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալքալաք են այցելել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները, հայտնում է JNews.ge-ն։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանի ուղեկցությամբ Խաս բախչա կոչվող այգում Դավիթ Բաքրաձեն և Սանդրա Ռուլոֆսը՝ Զուգդիդիի շրջանում մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը, կոչ են արել հավաքվածներին քվեարկել հինգերորդ համարի օգտին։

Հավաքվածներին ողջույնի խոսքով է դիմել Դավիթ Բաքրաձեն։
«Ես միշտ ձգտել եմ հաճախ գալ Նինոծմինդա, Ախալքալաք դեռևս այն ժամանակ, երբ կառավարությունում էի, խորհրդարանի նախագահ, դրանից հետո ես հաճախ եմ այստեղ գալիս, քանի որ շատ եմ սիրում այս շրջանն ու հարգում այստեղ ապրող ժողովրդին»,- ասել է Բաքրաձեն։

Նա խոսել է ճանապարհների մասին, որոնք վերանորոգվել են, ուսանողների, որոնց թիվն ավելացել է Վրաստանի բուհերում, անդրադարձել այն ծանր ու բարդ պայմաններին, որում ապրում են ջավախքցիները։

Վրաստանի նախկին առաջին տիկնոջը Ախալքալաքում դիմավորել են ծաղիկներով։ «Մենք տեսնում ենք, որ այս 4 տարում ոչինչ չի փոխվել։ Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ այլ կերպ լիներ։ Այստեղ մարդիկ են, որոնք հասկացել են, որ այսօրվա ուղղությունը ճիշտ չէ»,- ասել է Ռուլոֆսը։

Այնուհետև ելույթ է ունեցել Արսեն Կարապետյանը, ում խոսքերը հավաքվածները ծափահարություններով են դիմավորել։

Հանդիպումից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները շփվել են բնակիչների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս