![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայի հակամարտությանը զոհ է դարձել ավելի քան 300 հազար մարդ. դիտորդներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91179495_429e01e6-ea3f-4cb7-9558-0542291773ec.jpg)
Ավելի քան 300 հազար մարդ է զոհվել սիրիական հակամարտության ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով մոնիթորինգային կենտրոնը, հայտնում է BBC-ն։
301781 զոհերից ավելի քան 86 հազարը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ ավելի քան 15 հազար երեխա և 10 հազար կին։
Ակտիվիստների տվյալով՝ զոհերի թվում ներառված են.
52359 ապստամբներ
59006 Սիրիայի բանակի զինվորականներ
48048 սիրիական ռեժիմին աջակցող զինյալներ
52031 ԴԱԻՇ-ի և «Ան-Նուսրայի» անդամներ
3645 անհայտ զոհեր։