
ԱՄՆ-ը չեղարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը

ԱՄՆ-ը չեղարկել է «Ռոսոբորոնէքսպորտի» հետ համագործակցության վրա սահմանված պատժամիջոցների մի մասը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է ծախսում աֆղանական իշխանություններին տեխնիկա մատակարարելու վրա, այնինչ Քաբուլը հետաքրքրված է ռուսական սպառազինությամբ։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է «Ռոսոբորոնէքսպորտի» նկատմամբ պատժամիջոցները, որոնք վերաբերում են Աֆղանստանին մատակարարվող ռուսական ուղղաթիռներին։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ ամբողջությամբ չի համագործակցում ամբողջությամբ «թող Ռուսաստանին վատ լինի» սկզբունքով։ «Սակայն դա վատ կլինի առաջին հերթին աֆղանցիներին»,- ասել է Քաբուլովը։
Նրա խոսքով՝ «ամերիկացիներն իրենք են իրենց փակուղու մեջ գցել և ստիպված են եղել չեղարկել պատժամիջոցների մի մասը»։
«Առանց նման պատժամիջոցների չեղարկման չի կարող տեղի ունենալ ինքնաթիռների սպասարկում»,- ասել է նա։