
Ղազախստանում մինչև տարեվերջ նախարարներին արգելվել է կատարել օտարերկրյա գործուղումներ

Ղազախստանի նորանշանակ վարչապետ Բակըտժան Սագինտաևն արգելել է նախարարներին մինչև տարեվերջ մեկնել օտարերկրյա գործուղումների՝ հանձնարարելով կենտրոնանալ նախագահի հանձնարարականների կատարման վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նախագահի հանձնարարականները հստակ են ու կոնկրետ։ Դրանք բոլորը պետք է իրականացվեն որակյալ ու սահմանված ժամկետներում։ Մեզ բոլորիս շատ լարված աշխատանք է սպասվում։ Բոլոր օտարերկրյա գործուղումները մինչև տարեվերջ անհրաժեշտ է կասեցնել՝ բացառությամբ երկրի ղեկավարի հետ ուղևորությունների։
Եթե հանկարծ առաջանա հատուկ անհրաժեշտություն, կմեկնեք իմ հրամանով։ Երկրի շրջաններում աշխատանքային ուղևորությունների ժամանակը նույնպես անհրաժեշտ է համաձայնեցնել»,- հայտարարել է Սագինտաևը կառավարության նիստի ժամանակ։