«Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի մոտ». Էդուարդ Շարմազանով

«Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի, ադրբեջանական կողմի մոտ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որ նախագահների մոտ կա քաղաքական կամքի պակաս:

Ըստ Շարմազանովի՝ Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները չեն կատարվում Ադրբեջանի պատճառով, իսկ Ղարաբաղի դե յուրե ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է, Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում.

«Տարածքների տեղը ես իրենց ցույց եմ տվել, դա Մարտունաշենն է, Գետաշենն է, եթե օկուպացված տարածքներ են փնտրում, թող այնտեղ փնտրեն»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930