Աշխարհի ամենակրթված քաղաքները
Եվրոպայի ամենամեծ քաղաքը՝ Լոնդոնը, որը 8.6 մլն բնակչություն ունի, Եվրոպայում ամենակրթված քաղաքն է։ www.weforum.org-ի անցկացրած հետազոտությունը բացահայտում է, թե որքան մեծ տարբերություն կա Լոնդոնի և մյուս քաղաքների միջև։ Eurostat-ի տվյալներով՝ Լոնդոնի որոշ շրջաններում քոլեջ ավարտածների թիվը կազմում է բնակչության 69.7 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ Լոնդոնի ամենամոտ մրցակիցն Օսլոն է, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 54 տոկոս։ Փարիզում այդ թիվը կազմում է 46, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ 51 տոկոս։ Ընդ դրում, Ֆինլանդիան սովորաբար համարվում է բարձրագույն կրթության միջազգային օրինակ։
24-64 տարեկանների շրջանում կրթվածների թիվը՝ ըստ քաղաքների։
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա- 69.7 տոկոս
- Օսլո, Նորվեգիա- 54 տոկոս
- Մադրիդ, Իսպանիա- 47 տոկոս
- Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա- 46 տոկոս
- Հարավային և Արևելյան Իռլանդիա- 45 տոկոս
- Պրահա, Չեխիա- 40 տոկոս
- Բեռլին, Գերմանիա- 37 տոկոս
- Անդալուզիա, Իսպանիա- 28 տոկոս
- Լացիո, Իտալիա- 23 տոկոս
- Սաքսոնիա-Անհալտ, Գերմանիա- 23 տոկոս
- Արևելյան Պորտուգալիա- 28 տոկոս
Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ ամենակրթված քաղաքն Անն Արբորն է, դրան հաջորդում է Միչիգանը, ապա՝ Վաշինգտոնը։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը՝ Նյու Յորքը, ցանկում զբաղեցնում է միայն 37-րդ հորիզոնականը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը