Բաժիններ՝

«Արցունքներն անհրաժեշտ է կասեցնել»․ Աբդուլլահ Օջալանը նոր ուղերձ է հղել բանտից

Տարածվել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նոր հաղորդագրությունները։

Ինչպես հայտնում է milliyet.com.tr-ն, այդ մասին հայտնել է Օջալանի եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը, ով երկար ընդմիջումից հետո կարողացել է տեսակցել եղբորը։

«Եղբայրս ասաց, որ մենք ունենք պլաններ, մենք չենք ավարտել նախորդ գործընթացը։ Մենք կլուծենք խնդիրը 6 ամսվա ընթացքում։ Դա կույր պայքար է, անիմաստ արյուն, արցունքներն անհրաժեշտ է կասեցնել»,- ասել է նա։
Նա նաև տեղեկացրել է, որ իր եղբոր առողջությունը լավ է, ոչ մի խնդիր չկա։

Նշենք, որ մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Օջալանին, ումից արդեն 18 ամիս է, լուր չկար, թույլատրել էին տեսակցել եղբոր և փաստաբանի` Մազլում Դինչի հետ։

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում և հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության է ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս