Բաժիններ՝

ԱՄՆ-ը 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Իսրայելին

ԱՄՆ-ը և Իսրայելը վերջնականապես համաձայնեցրել են ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որը նվազագույնը 38 մլրդ դոլար է։ Ինչպես սպասվում է, համաձայնագիրը կստորագրվի մոտ օրերս, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով՝ 10 տարի ժամկետով համաձայնագիրը նախատեսում է Իսրայելին տրամադրել տարեկան նվազագույնը 3,8 մլրդ դոլար։
Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, նոր պայմանավորվածություններն առաջին անգամ կմիավորեն միջոցները՝ նախատեսված իսրայելական հակահրթիռային պաշտպանության համար։

Տվյալ գործարքը խոշորագույն համաձայնագիր է, որով ԱՄՆ-ը ինչ-որ պետության ցուցաբերում է նման խոշոր չափի ռազմական օգնություն, այն նախատեսում է նաև զիջումներ Իսրայելի կողմից։ Մասնավորապես, խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի համաձայն՝ Իսրայելը հավելյալ միջոցներ չի խնդրի ԱՄՆ Կոնգրեսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930