Բաժիններ՝

«Թուրքիայի ժողովուրդը պահանջում է վերադարձնել մահապատիժը». Էրդողան

Թուրքիայի ժողովուրդը պահանջում է վերադարձնել մահապատիժը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի վերադարձնել մահապատիժը, ոչ ոք իրավունք չպետք է ունենա քննադատել դա, քանի որ Թուրքիայի խորհրդարանն արտացոլում է ժողովրդի կամքը։

Մահապատժի վերականգման հարցը Թուրքիայում քննարկվում է ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Թուրքիայում մահապատիժը չեղյալ է հայտարարվել 2001թ, ընդ որում, այն երկրում չէր կիրառվել 1986 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս