Բաժիններ՝

ԱՄՆ ավիացիան Իրաքում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի քիմիական գործարանը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքում ոչնչացրել են դեղագործական գործարանային համալիր, որը իսլամիստները վերածել էին քիմիական զենքի արտադրամասի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հերիջինը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները գործարանն օգտագործել են իպրիտով և քլորով արկերի ստեղծման համար, որը օգտագործվել է մարտերի ժամանակ։

Օբյեկտը տեղակայված է եղել Մոսուլի հյուսիսում, որը զինյալները համարում են ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը։

Ջեֆրի Հերիջինի խոսքով՝ օպերացիային մասնակցել է 12 ռազմական ինքնաթիռ։ «Նրանք ոչնչացրել են ենթակառուցվածքի 50 օբյեկտ, ոչնչացվել է զգալի քանակությամբ քիմիական սպառնալիք»,- հայտարարել է գեներալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս