ԵԽԽՎ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների նախօրեին ժամանել է Վրաստան
ԵԽԽՎ պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ուսումնասիրելու երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Երկօրյա այցի ընթացքում (սեպտեմբերի 13-14) ԵԽԽՎ ներկայացուցիչները կհանդիպեն երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի, ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիայի և Ազգային հեռահաղորդակցական հանձնաժողովի ղեկավար Վախթանգ Աբաշիձեի հետ։
Բացի այդ, հանդիպումներ կկայանան քաղաքական կուսակցությունների առաջնորդների, պատգամավորների թեկնածուների, դիվանագիտական կորպուսի, ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը գլխավորում է Էմանուելիս Զինգերիսը։
ԵԽԽՎ ավելի ներկայացուցչական՝32 մարդուց բաղկացած պատվիրակությունը Վրաստան կժամանի հոկտեմբերին՝ հետևելու Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Խորհրդարանական ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 8-ին։