Բաժիններ՝

Եվրախորհրդարանում քննադատել են Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի մեղմ դիրքորոշումը

Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:

Համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականը հանդես էէ եկել Die
Welt գերմանական թերթին տված հարցազրույցում: «Արտաքին գործերի նախարար Գաբրիելն ընդդիմանում է ԵՄ-­ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը եւ դրանով իսկ հարցականի տակ է դնում վստահությունը Բրյուսելի նկատմամբ:

Նա նաեւ անհարգանք է դրսեւորում Թուրքիայի քաղաքացիների կեսի կարծիքի նկատմամբ, որոնք դեմ են քվեարկել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն,­ նշել է Պիրին:­ Նա, ով համակերպվում է մարդու իրավունքների խախտումների հետ, միայն օժանդակում է եվրոսկեպտիկներին»:

Պիրիի խոսքով՝ ներկա իրավիճակում այլեւս անկարելի է համագործակցել Անկարայի հետ, քանի որ այնտեղ չեն ընդունում համաեվրոպական արժեքները, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս