![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել է խորհրդարանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/large_b54aa32252.png)
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել է խորհրդարանը: Այդ մասին հաղորդվում է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:
Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը դադարեցնում է մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-ին):
Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն կտեղակացնի բրիտանական խորհրդարանի արձակման մասին:
Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին: