Բաժիններ՝

Մերկելը կարող է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն է դիտվում Թուրքիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին: KՓlner Stadt­Anzeiger թերթում հրապարակված հարցազրույցում նա հայտարարել է, որ «որպես կանցլեր միանգամայն ազատ է եւ կարող է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն է դիտվում Թուրքիայում»։

Մերկելը նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն հրապարակային ելույթներին, «այլեւ, ամենից առաջ, Թուրքիայի կառավարության հետ ուղղակի երկխոսությանը»: Նա ընդգծել է, որ փախստականների վերաբերյալ գործարքը կնքվել է ոչ միայն ի շահ ԵՄ-­ի, այլեւ հենց Թուրքիայի, քանի որ թույլ է տալիս հակազդել մաքսանենգների հանցավոր խմբերին: Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդես է եկել Անկարայի հետ հարաբերություներում կշռադատված մոտեցման օգտին:

«Անտարակույս, մեր քննադատությունը պետք է լինի հստակ, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք պետքէ պահպանենք ողջամտությունը, քանի որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են մեր սեփական շահերից»,­- ընդգծել է Մերկելը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայում մահապատժի սահմանումը «հիմքից կզրկի» ԵՄ-­ին երկրի անդամակցման բանակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս