Բաժիններ՝

ԱՄՆ-­ի պետքարտուղարը «շատ կառուցողական» է որակել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-­ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն»,­-ասել է Թիլերսոնը լրագրողներին ու հավելել. «Եվ այսպես, տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-­ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնի է դարձել մայիսի 2-­ի երեկոյան: Կրեմլում նշել են, որ Պուտինը Թրամփի հետ քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-­ի գործողությունների համակարգումը, Սիրիայում կարգավորման իրական գործընթացի գործարկման համար նախադրյալների ստեղծումը եւ Կորեական թերակղզու
իրադրությունը:

Պուտինը եւ Թրամփը հանդես են եկել հեռախոսային շփումների շարունակման, ինչպես նաեւ անձնական հանդիպման կազմակերպման օգտին՝ կապված հուլիսի 7­-8­-ին Համբուրգում «Քսանի խմբի» գագաթնաժողովի նիստի հետ:

Իր հերթին, Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ «զրույցը շատ լավն էր», եւ դրա ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման հարցը «կայուն խաղաղության հասնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս