Բաժիններ՝

Ռուսաստանը դուրս կգրի Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը

Ռուսաստանը պլանավորում է դուրս գրել Ղրղզստանի Հանրապետության 240 մլն դոլար գումարի պարտքը, ինչը հետեւում է երկու երկրների կառավարությունների համապատասխան համաձայնագրին կից արձանագրության նախագծից։

Պարտքի կարգավորման շուրջ նախորդ համաձայնագիրը կնքվել էր 2012 թվականի սեպտեմբերի 20-­ին, այդ փաստաթղթին է վերաբերում արձանագրության նախագիծը: Դրանում նշվում է, որ 2017 թվականի մարտի 30­-ի դրությամբ Ռուսաստանի նկատմամբ Ղրղզստանի պարտքը կազմում է 240 մլն դոլար:

Արձանագրության ստորագրումից եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո այդ գումարն ամբողջությամբ դուրս է գրվելու: Ինչպես հետեւում է նախագծից, պարտքի դուրսգրումը Ռուսաստանի կողմից անցկացվում է «Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը
պաշտոնական օգնության» շրջանակներում:

Ընդհանուր առմամբ վերջին 11 տարվա ընթացքում Ռուսաստանը Ղրղզստանի 703,2 մլն դոլարի արտաքին պարտք է դուրս գրել, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031