Թուրքիայի հարցով ԵԽ զեկուցողը կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին զեկուցողն ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:
«Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրվում է անդամակցության հարցով, անհրաժեշտ է, որ Անկարան դա ցույց տա»,-նշել է Փիրին: Նա հայտարարել է, որ անդամակցության հարցում ԵՄ-ն որևէ երկրի, այդ թվում և Թուրքիայի սպառնալիքներին չի պատրաստվում ենթարկվել:
«Եթե ցանկանում են մտնել Եվրամիություն, ստիպված են բավարարել չափորոշիչներին: Սակայն Թուրքիայում բացարձակապես նման բան չեմ տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բանակցությունները դադարեցվեն»,-ասել է Փիրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 2-ին խոսել էր ԵՄ անդամակցության մասին` ասելով. «ԵՄ-ն այլընտրանք չունի, քան բանակցությունների նոր գլուխներ բացել: Եթե չբացեք, ուրեմն հաջողություն ձեզ»։