Բաժիններ՝

Քաբուլում պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ խմբավորումը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ­-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչը BBC­ին հայտնել է ութ զոհվածների մասին: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:

ՆԱՏՕ-­ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:

«Ֆրանսպրես»­ը նշում է, որ պայթյունն առավոտյան որոտացել է Քաբուլում ԱՄՆ­-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ­-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում էին անցնող շարասյան մոտ, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս