Ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը։ Նա նշեց, որ նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները։

«Մեր գործընկերների հետ ունեցել ենք շատ պրոդուկտիվ և դինամիկ բանակցություններ, ընդգծել ենք այն կետերը, որտեղ ունենք որոշակի հարցեր, որոնք երկկողմանի ճշգրտման կարիք ունեն։ Նախանշվել են այն անելիքները, որոնք առաջիկայում պետք է անենք, և ֆիքսել ենք, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու Բրյուսել քաղաքում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 2-րդ կեսին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, եթե այսպես շարունակվի, բավական արագ կհասնեն բանակցությունների ավարտին։

Նա նշեց, որ համաձայնագիրը չափազանց կարևոր է Հայաստանի քաղավիացիայի զարգացման համար. «Ըստ էության, մենք լիբերալիզացնում և ազատականացնում ենք դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ, մեր օրենսդրության մեջ մտցնում ենք այն իրավական կարգավորումները, որոնք կստեղծեն իրավական հիմք և բազա, որ ավիաընկերություններն ավելի ապահով և ավելի կանխատեսելի զգան։ Այս համաձայնագրով բոլոր խնդիրները լուծվելու են, և Հայաստանն անդամակցելու է այդ մեծ ընտանիքին, որը հնարավորություն է տալու թե՛ մեր, թե՛ ԵՄ ավիացիոն ընկերություններին՝ ավելի աշխուժացնելու իրենց աշխատանքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս