Բաժիններ՝

Մակրոնը փոքր-­ինչ զիջում է դիրքերը ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումներում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել է մեկ տոկոսային կետով: Այդ մասին վկայում են CEVIPOF/IPSOS Sopra Steria ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել է Monde թերթի համար:

Մայիսի 3-­ին հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 59 տոկոսն այն դեպքում, երբ Մարին լե Պենի օգտին պատրաստվում է քվեարկել ֆրանսիացիների 41 տոկոսը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ OpinionWay ընկերության հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են մայիսի 2­-ին, Մակրոնի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել ընտրողների 60 տոկոսը, լե Պենի օգտին՝ 40 տոկոսը:

Հարցումը Համացանցում անցկացվել է ապրիլի 30-­ից մինչեւ մայիսի 1-­ն ընկած ժամանակահատվածում. դրան մասնակցել է 13 հազար 742 մարդ, որոնցից 8 հազար 936­-ը վստահ են, որ մայիսի 7-­ին գնալու են ընտրատեղամասեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս