«Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել». Նաթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել: Այս կարծիքը վարչապետը հայտնել է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
«Սիրիայում մնացել է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն է՝ տասնյակ տոննաներ»,-ասել է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում է, դա անհրաժեշտ է անել»,-հավելել է նա:
Նաթանյահուն նաեւ նշել է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: