![](/banners/BeFunky-design.jpg)
ՈԱԱԿ-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի անդամ
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/CEENQA-ANQA.jpg)
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ: Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:
2001-ին հիմնադրված CEENQA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է բարձրագույն կրթության որակի ապահովման 29 գործակալությունների եվրոպական 20 երկրներից: Ցանցի նպատակն է ապահովել համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալությունների միջև` նպաստելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը:
Նշենք, որ վերջերս ՈԱԱԿ-ը դարձավ նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Հիմնադրամը նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի և ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի անդամ է: