Մադլեն Օլբրայթը Թրամփին նախազգուշացրել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար 2000 թվականին Կիմ Չեն Իրի հետ հանդիպում է ունեցել Փենյանում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից: Օլբրայթը համապատասխան հայտարարությունը մայիսի 2-ին արել է CNN հեռուստաալիքի եթերում:
«Նախագահը երկրներ չի այցելում առանց նախնական պատրաստության, իսկ պատվի նկատառումներն այս դեպքում ճիշտ չեն, երբ ղեկավարը ժողովրդին պահում է աղքատության եւ սովի ճիրաններում,հայտարարել է Օլբրայթը:Խնդիրն այն է, որ Թրամփը մտածում է՝ իբր կարող է նրա հետ անձնական հարաբերություններ հաստատել: Դա, կարող է պատահել, հնարավոր է բիզնեսի մեջ, բայց դա անհեթեթություն է ԱՄՆ-ի նախագահի համար»:
Մայիսի 1-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ համապատասխան պայմաններում կհանդիպեր ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ եւ դա իր համար պատիվ կհամարեր:
Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար: «Եթե Փենյանը շարունակի իր գործելակերպը, այդ պայմանները չեն էլ հայտնվի»,-ճշտել է նա:
«Մենք պետք է տեսնենք, որ նրանց սադրիչ գործելակերպն արագորեն վերացել է»,-հավելել է նա: «Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,-եզրափակել է Սփայսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: