Բաժիններ՝

Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ

Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում է 19 մարդ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ»,­-ասե լէ նա: Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը գլխավորում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ներկայացնող Մուհամեդ Ալյուշը:

Մայիսի 3-­ին Աստանայում մեկնարկել է միջսիրիական բանկցությունների չորրորդ փուլը: Վաղը պլանավորված է լիագումար նիստ: Կոնսուլտացիաներին մասնակցում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-­ի, Հորդանանի, ԱՄՆ­-ի, Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված
ընդդիմության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031