Բաժիններ՝

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2­-ին կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին։

Ինչպես հայտնել է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:

«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,­-մեջբերում է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:

«Եվ երկու թեկնածուներից դա ունակ է անելու Էմանուել Մակրոնը»,­-նշվում է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031