Բաժիններ՝

Ձերբակալություններ՝ Փարիզում

Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել «հակակապիտալիստական» ցույցի 141 մասնակիցների, որը ձախ արմատականների կողմից անցկացվել է մայիսի 7-­ի երեկոյան նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո:

Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներից ստացված տվյալներին:

Ըստ այդ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների մեծամասնությունը շուտով ազատ է արձակվել: Ներկայում կալանքի տակ է գտնվում ինը մարդ: Փարիզում չարտոնված ցույցին մասնակել են ավելի քան 300 արմատականորեն տրամադրված երիտասարդներ, որոնք սեւ էին հանգնված: Նրանք բացականչում էին «Ոչ Մակրոնին, ոչ լե Պենին» կարգախոսը, հրահրում էին ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց ուղղությամբ նետելով շշեր ու քարեր: Ցուցարարներին հանդարտեցնելու համար կիրառվել է արցունքաբեր գազ: Ցույցն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Մենիլմոնտան հյուսիսարեւելյան թաղամասում:

Իրենց «հակաֆաշիստներ» ու «հակակապիտալիստներ» անվանող ծայրահեղ ձախերը համանման ակցիաներ են անցկացրել Ֆրանսիայի մի ամբողջ շարք այլ խոշոր քաղաքներում՝ Լիոնում, Նանտում եւ Գրենոբլում: Դրանցից յուրաքանչյուրին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս