![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման կոչ է արել Կոնգրեսին չչեղարկել առողջապահության ոլորտում իր իրականացրած բարեփոխումները
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/obama_640x419.jpg)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:
«Ես հուսով եմ, որ Կոնգրեսի ներկա անդամներն ընդունում են, որ քիչ քաջություն է հարկավոր օգնելու նրանց, ովքեր առանց այն էլ ազդեցիկ են և հզոր, սակայն շատ ավելի մեծ քաջություն է հարկավոր պաշտպանելու խոցելիների, հիվանդաների ու թույլերի իրավունքները»,-Բոստոնում հայտարարել է Օբաման:
Նա հույս է հայտնել, որ նման քաջություն դեռ հնարավոր է: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մեծամասամբ քվեարկել են Obamacare անունով հայտնի օրենքների համալիրը նոր նախաձեռնությամբ փոխարինելու օգտին: Այժմ նոր օրինագիծը պետք է քննարկի Սենատը: